Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

00:00 / 23.03.2015

 

Մարտի 23-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքի նախավերջին ոլորանում "ԳԱԶ-3110" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել "ԳԱԶ-3110" մակնիշի 32 LU 574 պ/հ (վարորդ Գ. Պ.) ավտոմեքենան:

***

Մարտի 23-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի հարակից՝ "Արծիվ" հուշարձանի մոտակայքում, «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել է և թեքվել դեպի առուն. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել "Օպել ջիպ" մակնիշի 34 SR 392 պ/հ (վարորդ Ա.Ա.) ավտոմեքենան:

***

Մարտի 23-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Բերդ ավտոճանապարհին "Մերսեդես" և "ԳԱԶ-24-10" մակնիշի ավտոմեքենաներն առատ ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Հ-36 միջպետական ավտոճանապարհի Բերդ-Իջևան հատվածի 15-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա (5 ուղևոր):

***

Մարտի 23-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառի պետական համալսարանի մոտակայքում առատ ձյան պատճառով "ԳԱԶ 3110" մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել "ԳԱԶ 3110" մակնիշի 31 LO 533 պ/հ (վարորդ Բ. Ս.) ավտոմեքենան:

***

Մարտի 22-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորան-ներից դեպի Ելփին գյուղ տանող հատվածում առատ ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի 92-րդ կմ-ի մոտակայքում, արգելափակումից դուրս են բերել "Վոլվո" մակնիշի 51 RR 505 պ/հ (վարորդ Գ. Ա.) բեռնատար ավտոմեքենան:

***

Մարտի22-ին, ժամը 23.47-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Նորատուս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում "ՖԻԱՏ" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 51-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել "ՖԻԱՏ" մակնիշի 34 SL 847 պ/հ (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան:

***

Մարտի 22-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում՝ լճափի մոտակայքում, "ԳԱԶել" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 51-րդ կմ-ի մոտակայքում նկատել են արգելափակված "ԳԱԶել'' մակնիշի 34 LS 532 պ/հ (վարորդ Ս. Ե.) ավտոմեքենան, որը դուրս են բերել, իսկ Լիճք գյուղին հարակից անտառամերձ տարածքից դուրս են բերել "ԳԱԶել" մակնիշի 34 VC 716 պ/հ (վարորդ Է. Գ.) ավտոմեքենան:

***

Մարտի 22-ին, ժամը 22.02-ինահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցների մոտակայքում "ՎԱԶ 2101" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել "ՎԱԶ 2101" մակնիշի 34 MS 361 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ք.):

***

Մարտի 22-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ ԼՂՀ սահմանի մոտակայքում 5 ավտոմեքենա ձնաբքի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա` 26 ուղևորով:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Մարտի 22-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տառերի պուրակից դեպքի Ամբերդ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ''ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Կ.-ին պատկանող ''ԲՄՎ'' մակնիշի 83 NV 008 պ/հ ավտոմեքենան:

***
Մարտի 22-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ-Քարաշեն ավտոճանապարին "Վոլկսվագեն Պասատ" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը;
Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Գ. Հ.-ին պատկանող ավտոմեքենան:

***

Մարտի 22-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս-Ալագյազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում "ՎԱԶ 21099" և "Վոլկսվագեն գոլֆ" մակնիշի ավտոմեքենաները վրաբեր ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վրաբեր ձյան պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը չորս ավտոմեքենա:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել "Վոլկսվագեն գոլֆ" մակնիշի 34 CO 979 պ/հ (վարորդ` Թ. Շ.) և կայանված ''ՈւԱԶ'' մակնիշի 34 OA 134 պ/հ (վարորդի ինքնությունը չի պարզվել) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի անանցանելիության և ուժեղ քամու պատճառով "ՎԱԶ 21099" մակնիշի 34 NP 172 պ/հ (վարորդ` Շ. Չ.) և ''Վոլկսվագեն գոլֆ'' մակնիշի 34 PV 177պ/հ (վարորդ` Ժ. Չ.) ավտոմեքենաները թողել են տեղում, իսկ վարորդներին տեղափոխել Ճարճակիս գյուղ:

***

Մարտի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի միջակայքում "ՊԱԶ" մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ճամփեզրի առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն առվակից դուրս են բերել արգելափակված "ՊԱԶ" մակնիշի 1014L պ/հ (վարորդ` Գ. Ա.) ավտոբուսը:

 

← Վերադառնալ ցուցակին