Նորություններ

Պատահարներ

Հրդեհ բնակարանում

00:00 / 23.03.2015

Մարտի 23-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում:

 Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Ա. Գ.-ին (ծնվ. 1970թ.), ով ծխահարվել էր:

Ա. Գ.-ին հրշեջ-փրկարարները մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.27-ին, մարվել` ժամը 03.01-ին:

Այրվել է հյուրասենյակի փայտե հատակը (մոտ 5քմ):

 

← Վերադառնալ ցուցակին