Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

21:15 / 03.04.2015

Ապրիլի 3-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կիսով չափ թեքվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ հանգամանքներում Հ-12 միջհամայնքային ավտոճանապարհի Ռանչպար-Արաքս հատվածի 7-րդ կմ-ում "ԴԱՖ" մակնիշի CA1135BH պ/հ (վարորդ` Ն. Ֆ., ծնվ. 1961թ., Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեկելի հատվածից և թեքվել. առկա է կողաշրջվելու վտանգ:

Հրշեջ-փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: 

← Վերադառնալ ցուցակին