Նորություններ

Պատահարներ

Քաղաքացին դուրս է բերվել գետից (լրացված)

12:07 / 04.04.2015

Ապրիլի 4-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում` գետում, քաղաքացի է գտնվում, ով օգնություն է կանչում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացվել է 1-03 ծառայությունը:
Փրկարարները գետից դուրս են բերել Ն. Բ.-ին (ծնվ. 1986թ.), ում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին