Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բաշինջաղյան փողոցում

07:26 / 04.04.2015

Ապրիլի 4-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքիբնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.23-ին մարվել՝ 07.56-ին: Բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել են պահարանը և սառնարանը, մասնակի՝ լվացքի մեքենան, գազօջախը և սպասք լվացող մեքենան:

← Վերադառնալ ցուցակին