Նորություններ

Պատահարներ

Փլուզվել է անասնագոմի տանիք

10:05 / 05.04.2015

Ապրիլի 5-ին, ժամը 09.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի Շվոյան փողոցում գտնվող Գ. Խ.-ին պատկանող անասնագոմի տանիքը վնասվել, ընկել է ներսում գտնվող ոչխարների վրա. կենդանիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոհրաբի փողոցում փլուզվել է Կ. Խ.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 90 քմ). ներսում են գտնվել 220 գլուխ մանր եղջերավոր անասուն, որոնցից սատկել են թվով 78 ոչխար և 40 գառ:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում քաղաքաշինության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:

 

← Վերադառնալ ցուցակին