Նորություններ
Պատահարներ
Հրդեհ Գայի պողոտայում (լրացված)
12:20 / 11.04.2015
Ապրիլի 11-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ "Էվրիկա" սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող կրպակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բադալ Մուրադյան փողոցի թիվ 8/3 հասցեում գտնվող "Ֆրուտի Մեքս" ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող արագ սննդի կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.54-ին, մարվել` 12.14-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը (մոտ 50քմ):