Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Իջևան քաղաքում (լրացված)
15:50 / 11.04.2015
Ապրիլի 11-ին, ժամը 15.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի հանքային ջրերի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 33» մակնիշի և «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` "ԳԱԶ 66" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1996 թ.), ուղևորներ Ա. Չ.-ն (ծնվ. 1980 թ.) և Տ. Դ.-ն (ծնվ. 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել բեռնատարից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: