Նորություններ
Պատահարներ
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
05:35 / 12.04.2015
Ապրիլի 12-ին, ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին` ոսկու հանքի մոտակայքում, "Օպել" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 34-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել "Օպել աստրա" մակնիշի (վարորդ Վ. Պ.) 20 UL 872 պ/հ ավտոմեքենան:
***
Ապրիլի 11-ին, ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 62 շենքի բակում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ազատության փողոցի թիվ 62շենքին հարակից հանդամասում արգելափակումից դուրս են բերել "ԳԱԶ 3102" մակնիշի 080 LL 02 պ/հ (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենան:
***
Ապրիլի 11-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գր.Լուսավորիչ փողոցում "ՎԱԶ 2106" մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է
ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպաքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները "Գր.Լուսավորիչ" եկեղեցու մոտակայքից արգելափակումից դուրս են բերել 36 LU 014 պ/հ (վարոր` Ռ. Ա.) ավտոմեքենան: