Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

13:12 / 12.04.2015

Ապրիլի 12-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հր.Քոչար փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 12-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 12-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին.դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 12-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի նրբանցքի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 12-ին, ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահում հայտնաբերել են Լ. Հ.-ի (ծնվ. 1935թ.)դին:

***
Ապրիլի 12-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 25 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են Ա. Ս.-ի (ծնվ. 1945թ.) դին:


***
Ապրիլի 12-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Ապրիլի 12-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է եղել Ռ. Հ.-ը (ծնվ.1927թ.):

← Վերադառնալ ցուցակին