Նորություններ

Պատահարներ

Փլուզում Մեղրիում

15:21 / 12.04.2015

 Ապրիլի 12-ին, ժամը 14.14-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում փլուզվել է տուն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել են Այգեստան փողոցի Ս. Ս.-ին պատկանող տներից մեկին մոտակա չշահագործվող խորդանոցի կառուցատարրերը (35 քմ), ինչից տուժել է Գ. Վ.-ը (ծնվ.1987 թ.):
Վերջինս հոսպիտալացվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

← Վերադառնալ ցուցակին