Նորություններ

Պատահարներ

Օգնություն քաղաքացուն

22:13 / 14.04.2015

 

Ապրիլի 15-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 46 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է կնոջը նետել պատուհանից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 46 շենքի 82-րդ բնակարանի բնակիչ՝ 1966թ. ծնված Ա. Շ.-ն փորձել է կնոջը՝ 1968թ. ծնված Ռ. Շ.-ին վայր նետել պատուհանից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ռ. Շ.-ն (հարևանների օգնությամբ, շքապատշգամբով) մուտք է գործել հարևանի (թիվ 83) բնակարան:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող Ա. Շ.-ին (հաշվառված է «Ավան» հոգեկան առողջություն կենտրոնում), ով տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

***

Ապրիլի 14-ին, ժամը 18.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մուշ թաղամասում ավտոմեքենան բախվել է գազի խողովակին (հեռացել է դեպքի վայրից), առկա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մուշ թաղամասի 55-րդ տան մոտակայքում գազատար խողովակը տեղաշարժվել և կախվել է, ինչը ամրացվել է հրշեջ-փրկարարների և գազի վթարային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով:

***

Ապրիլի 14-ին, ժամը 16.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկի տանիքի եզրին նստած են 2 երիտասրադ և անհասկանալի վարք են դրսևորում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքի եզրին նստած քաղաքացիներ չեն հայտնաբերել. տանիքում են գտնվել Ա. Գ.-ն (ծնվ. 1998թ.), Ս.Ս.-ն (ծնվ. 1997թ.) և Թ. Ս.-ն (ծնվ. 1995թ.):

***

Ապրիլի 14-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 շենքի 23-րդ բնակարանի վատառողջ բնակչին 1-ին հարկից 4-րդ հարկի իր բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վատառողջ քաղաքացին բնակվում է Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի 22-րդ բնակարանում:
Հրշեջ-փրկարարները Դ. Թ.-ին (ծնվ. 1937թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն

***

Ապրիլի 14-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին հատակից աթոռին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ին (ծնվ. 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Ապրիլի 14-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացուն Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 110-րդ բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

← Վերադառնալ ցուցակին