Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է դի

01:35 / 15.04.2015

Ապրիլի 15-ին, ժամը 01.28-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենայի մեջ ընկած է անձը չպարզված քաղաքացի (ամբողջովին արյունոտ), ով շտապօգնության կարիք ունի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Թիվ 4 շենքի բակում կանգնած «Ինֆինիտի» մակնիշի 34 SP 377 պետհամարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Հ. Գ.-ի (մոտ 60 տ.) արյունոտ դին:  

← Վերադառնալ ցուցակին