Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

09:10 / 15.04.2015

Ապրիլի 15-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37 կմ-ի մոտակայքում բախվել են "Տոյոտա Կորոլա" մակնիշի 69 ZO 009 պ/հ (վարորդ` Ա. Մ., ծնվ.1981 թ.) և "Վոլցվագեն" մակնիշի 34 NN 739 պ/հ (վարորդ` Ա. Մ., 1988թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով "Տոյոտա Կորոլա" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Մարմնական վնասվածքներով "Տոյոտա Կորոլա" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են "Տոյոտա Կորոլա" մակնիշի ավտոմեքենան, փակել գազի փականը:

← Վերադառնալ ցուցակին