Նորություններ

Պատահարներ

Ննջարանում հայտնաբերվել է դի

09:46 / 22.04.2015

Ապրիլի 22-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, էպիլեպսիայով հիվանդ աղջիկն ընկել է և չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, իսկ ներսում գտնվող անկողնային հիվանդ մայրը չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջարանում հայտնաբերվել է Ա. Ս.-ի (ծնվ. 1985թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին