Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սարալանջի փողոցում

15:04 / 22.04.2015

 

Ապրիլի 22-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում, թիվ 43 երթուղային տաքսին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 35OP483 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Դ., ծնվ. 1990թ.) ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 0327Տ պետհամարանիշի թիվ 43 երթուղային տաքսուն (վարորդ՝ Ս. Ղ., ծնվ 1965թ.):

Վերջինիս ուղևորներ Գ. Հ.-ն (ծնվ. 1969թ.), Ս. Հ.-ն (ծնվ. 2005թ.), Օ. (ծնվ. 1992թ.) և Լ. (ծնվ.2013թ.) Հ.-երը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ Մ. Հ.-ն տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ Ս. Ղ.-ն (անձնական ավտոմեքենայով), Ա. Ա.-ն (ծնվ. 1950թ.) տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ Գ.Դ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Գ. Հ.-ի և Ա.Ա.-ի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսները դուրս են գրվել՝ ստանալով համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

 

← Վերադառնալ ցուցակին