Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

09:34 / 23.04.2015

Ապրիլի 23-ին, ժամը 07.02-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Դ. Տեր-Մկրտչյան փողոցում ոռոգման ջուրը լցվել է տների նկուղային հարկ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Փարպի գյուղի Դ.Տեր-Մկրտչյան փողոցի 4-րդ փակուղու թիվ 1 տան նկուղում իրականցրել են ջրահեռացման աշխատանքներ (մոտ 8 տ):

 

***
Ապրիլի 22-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ԲԿ-ի բակում գտնվող ընկուզենին թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը:

***
Ապրիլի 22-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի (9-րդ հարկ) երեսպատման սալիկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թուլացած երեսպատման սալիկները (3 քմ):

 

← Վերադառնալ ցուցակին