Նորություններ
Պատահարներ
ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է
20:25 / 23.04.2015
Ապրիլի 23-ին, ժամը 19.00-ից մինչև 20.20-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության 61 հակակարկտային կայաններից Արմավիրի մարզի Շենիկ, Արտամետ, Արագածոտնի մարզի Ուջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Ագարակ, Փարպի, Կարբի, Ղազարավան, Օհանավան, Արտաշավան, Արագածոտն, Նոր Եդեսիա համայնքներում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում և Նոր Երզնկա, Զորավան, Արգել համայնքներում իրականացվել է 8707 կրակոց: