Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

17:50 / 27.04.2015

Ապրիլի 27-ին, ժամը 17.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին հատակից մահճակալին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները Ն. Զ.-ին (ծնվ. 1940 թ.) բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  

← Վերադառնալ ցուցակին