Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

18:15 / 27.04.2015

Ապրիլի 27-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբացի և Բուզանդ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության պատշգամբի քարերը թուլացել են. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարագիտության և քաղաքաշինության քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետը:

← Վերադառնալ ցուցակին