Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

02:12 / 01.05.2015

 

Մայիսի 1-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10/2 շենքի վատառողջ բնակչին (Ա. Ն., ծնվ. 1976 թ.) 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ա.Ն.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

***

Ապրիլի 30-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով Խաղաղության օղակ թիվ 8 հասցեում` «Կոնսուլ» խանութի շենքի տանիքին, մետաղյա թիթեղը կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները թիթեղը ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք (մոտ 1 քմ):

***

Ապրիլի 30-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի 29-րդ բնակարանի (6-րդ հարկ) պատշգամբի թիթեղյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա ծածկը (3 գ.մ×40 սմ):

 

← Վերադառնալ ցուցակին