Նորություններ
Պատահարներ
Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք
12:25 / 07.05.2015
Մայիսի 7-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում, ծառը կոտրվել է և ընկել ավտոճանապարհի երթևեկելի հատված (ճանապարհը միակողմանի փակել է ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կետրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները մասնատել են ծառը և տեղափոխել անվտանգ տարածք: