Նորություններ
Պատահարներ
Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը
20:37 / 07.05.2015
Մայիսի 7-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70 հասցեով անցնող գլխավոր ջրագիծը վնասվել է, ջուրը լցվում է նկուղ. անհրաժեշտ է օգնություն:
Հհրշեջ-փրկարարները «Երևանջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ դադարեցրել են ջրի հոսքը, իսկ ս. թ. մայիսի 8-ին` կիրականացվեն վթարավերականգնողական աշխատանքներ:
***
Մայիսի 7-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սպենդիարյան փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ջուր է լցվում մեկ այլ բնակարան. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը:
***
Մայիսի 7-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ջուր է լցվում մեկ այլ բնակարան. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը: