Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում

23:00 / 28.05.2015

Մայիսի 28-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 34/4 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտկայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ, որոնք տեղի ուժերով տեղափոխվել են ԲԿ-ներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են տաքսի ծառայության «ԲԻԴ» մակնիշի L3799 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Ս., ծնվ. 1984թ.) և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 51OP555 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Պ., ծնվ. 1989թ.) ավտոմեքենաները. «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Օ.-ն (ծնվ. 2011թ.), Ա. Մ.-ն (ծնվ. 1975թ.), և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ.Պ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ս.Օ.-ի և Ա.Մ.-ի առողջականը վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
 

← Վերադառնալ ցուցակին