Նորություններ

Պատահարներ

Այրվում է հաստոց

20:18 / 28.05.2015

Մայիսի 28-ին, ժամը 17.38-ին Երևանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում գտնվող «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի աշխատակցից տեղեկատվություն է ստացվել, որ արտադրամասում այրվում է հաստոց:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.53-ին, մարվել՝ 18.02-ին:
Ֆոլգա գլանման արտադրամասում այրվել է ֆոլգայի թափոնի մամլիչը և թափոնը (30 քմ):  

← Վերադառնալ ցուցակին