Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին

15:36 / 31.05.2015

Մայիսի 31-ին, ժամը 15.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 64-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 30 LL 689 և «Մերսեդես» մակնիշի 17 SC 007 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1947 թ. ծնված Մ. և Ս. Խ.-ները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1983 թ. ծնված Դ. Բ.-ը` հոսպիտալացվել Սևան քաղաքի ծննդատուն, ով տեղում ստացել է բուժօգնություն և դուրս գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին