Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

19:01 / 31.05.2015

Մայիսի 31-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարան (5-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1938 թ. ծնված Է. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 11.40-ին տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ-Մեծ Պառնի ավտոճանապարհին՝ «Սուրբ Հովհաննես» վանքի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. տուժածին սարից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1971 թ. ծնված Ա. Ո.-ին տեղափոխել են (մոտ 700 մ) շտապօգնության ավտոմեքենա: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Մայիսի 31-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 17 շենքի բնակիչներից մեկին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1953 թ. ծնված Ն. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին