Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Կասկադի մոտակայքում

18:47 / 01.06.2015

Հունիսի 1-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Կասկադ համալիրի կենտրոնական դիտահարթակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի» մակնիշի 004LL02 պետհամարանիշի (վարորդ` Հ. Ս., ծնվ.1996թ.) ավտոմեքենան շրջվել է, ուղևոր Ս.Յ.-ն (ծնվ. 1996թ.) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 

← Վերադառնալ ցուցակին