Նորություններ
Պատահարներ
Ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատված
21:59 / 01.06.2015
Հունիսի 1-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա. Ս.-ի «Օպել» մակնիշի 34ՍA715 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: