Նորություններ
Պատահարներ
Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները շարունակվում են (լրացված)
15:00 / 01.06.2015
Հունիսի 1-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.53-ին Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսել են:
Ժամը 15.00-ին աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
***
Մայիսի 8-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 09.41-ին Սևանա լիճ է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 12.05-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Ապրիլի 29-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 09.05-ին Սևանա լիճ է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի ՄՓՎ օպերատիվ խումբը:
Եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 15.02-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ էր ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռացել էր Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր էր մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտաբերվել էր Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը, սակայն քաղաքացին չէր հայտնաբերվել:
Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն օրեր շարունակ իրականացնում են որոնողական աշխատանքներ: