Նորություններ

Պատահարներ

Օգնում են փրկարարները

23:20 / 01.06.2015

Հունիսի 1-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն և արտաքին լուսավորության սյան մալուխները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են «Նիսսան» մակնիշի 07ZZ202 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Լ. Բ.) վրայից:
***

 

Հունիսի 1-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Երկրաբանների փողոցի թիվ 16 տան տանիքը քամուց մասամբ պոկվել, շրջվել է (մոտ 40 քմ), առկա է ընկնելու վտանգ (մոտ 5 քմ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ազբոշիֆերները (մոտ 5 քմ) իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 1-ին, ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի (2-րդ հարկ) Լ. Հ.-ի (ծնվ. 1937թ.) դին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:

***

Հունիսի 1-ին, ժամը 13.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացուն ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն Ա. Ն.-ին (ծնվ. 1974 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն Ա. Ն.-ին (ծնվ. 1974 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

← Վերադառնալ ցուցակին