Նորություններ

Պատահարներ

Հրդեհ խոտածածկ տարածքում

13:09 / 01.06.2015

Հունիսի 1-ին, ժամը 13.40-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ռոբերտ Գասպարյան փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խոտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 33ա տան բակում այրվել է խոտածածկ տարածք (700 քմ):

***

Հունիսի 1-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր զբոսայգու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.34-ին:

Այրվել է խոտածածկ տարածք (մոտ 1500 քմ):
 

← Վերադառնալ ցուցակին