Նորություններ

Պատահարներ

«ԳԱԶ-3110» ավտոմեքենան և տրակտորը բախվել են իրար

01:36 / 02.06.2015

Հունիսի 1-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ-Այգեշատ ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» ավտոմեքենան և տրակտորը բախվել են, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Այգեշատ-Տանձուտ ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 53ՏՏ333 պ/հ և «Հոլլանդ» մակնիշի տրակտորը (վարորդ Մ. Ս.), ինչի հետևանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Գ.-ն ստացել է վնասվածքներ, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա: 

← Վերադառնալ ցուցակին