Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին (լրացված)

22:25 / 14.06.2015

Հունիսի 14-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի  9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհ և տուժածներ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են "Վոլկսվագեն" մակնիշի 77 QN 377 պ/հ (վարորդ` Ս. Շ., ծնվ.1990թ.) և "Օպել" մակնիշի 34 NT 986 պ/հ (վարորդ` Ռ. Ս. ծնվ.1992թ.) ավտոմեքենաները, ինչից "Օպել" մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Է. Ա.-ն (ծնվ. 1991թ.) և Մ. Մ.-ն (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, իսկ Թ. Հ.-ն (ծնվ. 1996 թ.) տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարներն "Օպել" մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Թ.-ին (ծնվ. 1992թ.) և Է. Հ.-ին (ծնվ. 1990թ.), ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ և մահացել են: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
 

 

← Վերադառնալ ցուցակին