Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ուշի գյուղի ոլորաններում

21:43 / 14.06.2015

Հունիսի 14-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում "ԿամԱԶ" մակնիշի ավտոկռունկը շրջվել է. ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է փրկարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան 8-րդ կմ-ում, «ԿամԱԶ» մակնիշի 34 SA 021պ/հ ավտոկռունկը (վարորդ` Ա. Մ. ) աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոկռունկը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին