Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

02:00 / 27.06.2015

Հունիսի 27-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի մուտքում ծանրաքաշ քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ. Կ.-ին (ծնվ. 1961թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկը բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն Ա.Ն.-ին (ծնվ.1974թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 09.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Աշտարակ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկից քաղաքացուն իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն Ա. Ն.-ին (ծնվ.1974թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին