Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Խարբերդ գյուղի մոտակայքում
03:44 / 27.06.2015
Հունիսի 26-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Անտառայինների փողոցի սկզբնամասում "ՎԱԶ-2105" մակնիշի 03 LS 806 պ/հ (վարորդ Մ.Մ., ծնվ. 1968թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել չշահագործվող ջրանցքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ռ.Մ.-ն (ծնվ. 1994թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ջրանցքից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: