Նորություններ

Պատահարներ

Այրվել է ճնշաչափ

23:00 / 04.07.2015

Հուլիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անի քաղաքի հրդեհ է բռնկվել Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.59-ին, մարվել՝ ժամը 23.24-ին:

Այրվել է ճնշաչափը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են գազատար խողովակի հովացման աշխատանքներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին