Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

19:30 / 04.07.2015

Հուլիսի 4-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկը բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները Լ.Կ.-ին (ծնվ. 1943թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

***

Հուլիսի 4-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում գտնվող թիվ 2ա շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները արգելափակվել են ներսում. անհրաժշեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ե.Կողբացի փողոցի թիվ 2 շենքի վերելակի դուռը. ներսում եղել է Կ.Ս.-ն (ծնվ.1984թ.):

***

Հուլիսի 4-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 42 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը. ներսում եղել է Լ.Մ.-ն (ծնվ. 1968թ.): 
 

***

Հուլիսի 4-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Լ.Կ.-ին (ծնվ. 1933թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: 

***

Հուլիսի 4-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել. որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին բնակարանի մի սենյակից մյուս սենյակ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն.Կ.-ին (ծնվ.1961թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

 

 

← Վերադառնալ ցուցակին