Նորություններ

Պատահարներ

Այրվել է չբնակեցված վագոն-տնակ

18:44 / 04.07.2015

Հուլիսի 4-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ փողոցից դեպի սեփական տներ տանող ճանապարհի մոտակայքում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել` ժամը 19.59-ին:

Պարզվել է, որ Դուրյան թաղամասի թիվ 21 հողատարածքում (սեփականատեր՝ Վ.Վ.) այրվել է չբնակեցված վագոն տնակ՝ գույքով (40 քմ): 

 

 

← Վերադառնալ ցուցակին