Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է օգնություն

10:40 / 09.07.2015

Հուլիսի 10-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 52/2 շենքի մոտակայքում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ <<Ֆորդ սեդան>> մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Շ. Հ.) վրաերթի է ենթարկել քաղաքացի Ե. Ս.-ին (ծնված 1965թ-ին): Վերջինս հոսպիտալացվել է առաջին համալսարանական հիվանդանոց,որտեղ հրաժարվել է հետագա բուժօգնությունից:


***
Հուլիսի 9-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից քաղաքացուն իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լ. Կ.-ին (ծնվ. 1943թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

ժամը 19.32-ին կրկին ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն անրաժեշտ է բարձրացնել Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 9-րդ հարկի իր բնակարան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լ. Կ.-ին (ծնվ. 1933թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:


***
Հուլիսի 9-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Շտապօգնության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ Վ. Մ.-ին (ծնվ. 1988թ.) ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:

← Վերադառնալ ցուցակին