Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

00:40 / 09.07.2015

Հուլիսի 9-ին, ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակչին մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Ա.Հ.-ին (ծնվ. 1954թ.): 

***

Հուլիսի 8-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկից (9-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Լ.Կ.-ին (ծնվ. 1943թ.): 
 

***

Հուլիսի 8-ին, ժամը 13.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.32-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 120 մ հեռավորության վրա նկատվել է շրջված հեծանիվ նավակ:

Ջրափրկարարները ափ են տեղափոխել Ա.Բ.-ին (ծնվ. 1987թ.), բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել: 

 

 

← Վերադառնալ ցուցակին