Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է օձ

12:13 / 09.07.2015

Հուլիսի 9-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մանուշակ 43 հասցեին հարակից խորդանոցում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
 

***

Հուլիսի 9-ին, ժամը 12.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 109 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին