Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է լիճը

07:22 / 10.07.2015

 Հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սևան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 26RR888 պետհամարանիշի ավտոմեքենան,(վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ - փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Սևան- Գավառ հատվածի 3-րդ կմ-ում` լճից դուրս են բերել «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին