Նորություններ

Պատահարներ

Երթևեկությունը դարձել է անցանելի

16:36 / 10.07.2015

Հուլիսի 10-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Զոդի կամրջին, երկաթբետոնե սալիկի վրա առաջացել է անցք, որը խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Արարատի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 53-րդ կմ-ում առաջացել է անցք (40 սմ տրամագծով):

Հրշեջ-փրկարարները փակել են ացքը, և երթևեկությունը դարձել է անցանելի:

← Վերադառնալ ցուցակին