Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք

07:21 / 10.07.2015

 Հուլիսի 10-ին, ժամը 02.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի-Մասիվ թաղամասի թիվ 5 շենքի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները փակել են «Օպել վեկտրա» մակնիշի 34AM708 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ա.) ավտոմեքենայի գազի փականը:

← Վերադառնալ ցուցակին