Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ավան-Առինջում. կա տուժած

16:51 / 10.07.2015

Հուլիսի 10-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/12 շենքի մոտակայքում տնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.15-ին, մարվել՝ 17.41-ին:

Ամբողջությամբ այրվել է փայտե տնակի տանիքը (50 քմ), գույքը՝ մասամբ, և խոտածածկույթ: Բնակիչ Ս. Մ.-ը այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:

← Վերադառնալ ցուցակին