Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում

03:04 / 11.07.2015

Հուլիսի 11-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 DP 145 և «Մերսեդես» մակնիշի 34 SM 883 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. ծնված Դ. Խ.-ը հոսպիտալացվել է թիվ 1 Համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին