Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Հայկավան գյուղում

04:19 / 11.07.2015

 

Հուլիսի 11-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղի եկեղեցու մոտակայքում կայանված ավտոմեքենայում այրվում է խոտի դեզ:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 3 տան (սեփականատեր Է. Ա.-ին պատկանող տան բակում այրվում է կուտակված անասնակեր (մոտ 1000 հակ) և հարակից գտնվող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի չշահագործվող ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.24-ին, մարվել` 08.58-ին:

 

← Վերադառնալ ցուցակին