Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում (լրացված)

16:40 / 12.07.2015

Հուլիսի 12-ին, ժամը 16.31-ին  ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 88 MO 002 պ/հ (վարորդ՝ Ս.Ա., մոտ 30տ.) և «Օպել» մակնիշի 34 AR 516 պ/հ (վարորդ՝ Վ.Մ., ծնվ. 1957թ.) ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա.Ս.-ն (ծնվ. 1986թ.), Ե.Ա.-ն (ծնվ. 1992թ.) և Լ.Ղ.-ն զոհվել են, Մ.Թ.-ն (ծնվ.1978թ.) մինչ փրկարարների կանչի վայր հասնելը դուրս է բերվել տեղի ուժերով, շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայու ծանր, իսկ ժամը 17.05-ին դուրս են բերել «Օպել»-ի վարորդին, ով Մասիս քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է: 

 

← Վերադառնալ ցուցակին